Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Անքնությունը՝ ավտովթարից մահվան հիմնական պատճառ. 1in.am

Անքնությունը՝ ավտովթարից մահվան հիմնական պատճառ.  1in.am

Սկանդինավյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր տառապում են անքնության 3 հիմնական ախտանիշներով (քնելու հետ կապված դժվարություն, քնի ընդհատումներ, վաղաժամ արթնացում), երեք անգամ ավելի շատ են ենթակա ավտովթարից մահվան:

 

Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Sleep ամսագրում:

 

Գիտնականները պարզել են, որ անքնության պատճառով մարդիկ 2.8 անգամ ավելի հաճախ են հայտնվում մահվան ելքով ավտոպատահարների մեջ: Անքնությունն է դարձել հետազոտված նորվեգացիների մոտ 34 տոկոսի մահվան պատճառը:

 

Հեղինակների հետազոտությունը համադրված է ալկոհոլի ու բժշկական դեղամիջոցների կիրառման ազդեցությունների հետ:

 

Մասնագետներն ուսումնասիրել են հատուկ հետազոտության 54.399 մասնակիցների տվյալները: Հետազոտությունն անցկացվել է Նորվեգիայում՝ 1995-1997թթ.: Ընտրվել են 20-89 տարեկանի սահմաններում տղամարդիկ ու կանայք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. comments.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ